▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուկաշենկոն և Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ԼՂ վերաբերյալ

Aravot.am-ը գրում է Բելառուսը և Ադրբեջանը հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ ըստ միջազգային իրավունքի նորմերի լուծման օգտին: Ինչպես գրում է բելառուսական ԲԵԼՏԱ գործակալությունը, այս մասին ասվում է երկու երկրների նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Իլհամ Ալիևի համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է նոյեմբերի 28-ին՝ Բաքվում տեղի ունեցած հանդիպումից հետո:

Դրանում ասվում է, որ կողմերը կարևորում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը՝ համապատասխան միջազգային իրավունքի նորմերի և համընդհանուր ընդունված սկզբունքների՝ «նախևառաջ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պահպանման և սահմանները չխախտելու հիման վրա, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի և ԵԱՀԿ որոշումներին համապատասխան»: Պետության ղեկավարները, հաշվի առնելով ԵԱՀԿ շրջանակներում, իրականացվող ջանքերը, ինչպես նաև Մինսկի խմբի և նրա համանախագահների գործունեությանը, կարևորել են նրանց լրացուցիչ քաղաքական խթան տալու անհրաժեշտությունը՝ դրանց հետագա արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: 


Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին