▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուիզա Ղամբարյանը հաճույքով է նկարահանվել Հակոբ Հակոբյանի (Ճոյտի) ֆիլմում

ESem.am-ը գրում է. Այս օրերին բուռն քննարկվում է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) նկարահանած «Հիշողություն» ֆիլմը: Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմը դեռ էկրան չի բարձրացել, սակայն արդեն մեծ աղմուկ է առաջացրել. փակ դիտմանը ներկա եղած մարդկանցից շատերը բացասական են արտահայտվել դրա մասին:

Ֆիլմի պրեմիերան պետք է կայանար փետրվարի 10-ին, սակայն հետաձգվել է: Այս մասին հայտնեցին Մոսկվա կինոթատրոնից: Թե երբ կկայանա առաջնախաղը, նրանք տեղեկություն չունեին:

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը ևս խաղացել է «Հիշողության» մեջ: Նա դժվարացավ կարծիք հայտնել ֆիլմի մասին, քանի որ ներկա չի եղել փակ դիտմանը: «Չեմ ուզում անդրադառնալ մարդկանց մեկնաբանություններին, քանի դեռ չեմ ձևաորել իմ տեսակետը»,- ասաց նա և նշեց, որ ֆիլմում փոքրիկ դեր է խաղում: «Դերասանուհու կերպար է, ով ցեղասպանության տարիներին մարմնավորում է արվեստը ներկայացնող կնոջ, ցույց է տալիս, որ հայը միշտ է ունեցել իր մշակութային մեծ արժեքները՝ թեկուզ փոքրիկ գյուղաքաղաքում»,- հավելեց Լուիզան:

Դերասանուհու փոխանցմամբ՝ գաղթի ճանապարհին իր հերոսուհին ենթարկվում է բռնության թուրքերի կողմից: «Մահվանից առաջ նա ասում է իր վերջին խոսքը՝ թատերական մենախոսությամբ իր հոգու և սրտի ճիչն է հայտնում, իսկ վերջում ինքնասպանություն գործում,- ասաց Լուիզան՝ ավելացնելով,- Կերպարը հիմնական չէ, սակայն ես շատ եմ սիրել իմ այն»:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին