▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուիզա Ներսիսյանը՝ տոնական օրերին աշխատելու և ամուսնու անակնակալ նվերի մասին

Esem.am-ը գրում է. Վերջին տարիներին դերասանուհի Լուիզա Ներսիսյանի գրեթե բոլոր տոնական երեկոներն անցնում են Կամերային թատրոնի բեմում և այս Մարտի 8-ին գործընկերոջ՝ Ռաֆայել Երանոսյանի հետ հանդիսատեսի հետ է կրկին եղել՝ խաղալով «Ամնեզիա» ներկայացման մեջ, և այդ կերպ շնորհավորել կանանց:

«Մեր ընտրած մասնագիտությունն այնպիսինն է, որ մեզ համար տոնական օրերը փոխվում են ու դառնում աշխատանքային»,- ասաց դերասանուհին:

Խոսելով ամուսնու ու դստեր կողմից ստացած նվերներից` նա հայտնեց. «Հրանտն ամեն տարի պարտադիր ծաղկեփնջով է տուն գալիս: Քանի որ գիտի՝ ես օծանելիքներ ու զարդեր շատ եմ սիրում, համարյա բոլոր առիթներին իմ նախընտրած զարդն է նվիրում: Երբեք չի եղել, որ ուղիղ հարց տա, թե ի՞նչ եմ ցանկանում ստանալ. նախապես զրուցում է հետս ու նրբանկատորեն փորձում մի բան «կորզել»: Ասեմ՝ նրա բոլոր նվերներն իմ սրտով են, քանի որ անակնկալ են»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին