▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոս Անջելեսում տեղի է ունեցել Կարեն Բոքսյանի տեսահոլովակի շնորհանդեսը

Օրերս Լոս Անջելեսի «Viceroy» լաունջ բարում տեղի է ունեցել հայազգի երգիչ Կարեն Բոքսյանի նոր տեսահոլովակի շնորհանդեսը, որը նկարահանվել է արդեն վաղուց հայտնի` «Ты в моей душе», երգի հիման վրա: Շնորհանդեսին, որի ինֆորմացիոն հովանավորը հանդիսացել է Aseksoe.am-ը, ներկա են եղել երգչի մտերիմիմները, ընկերները, որոնց թվում են եղել նաև իրենց գործունեությունը ԱՄՆ-ում ծավալող երգիչներ Արա Մարտիրոսյանը, Արմենչիկը, Նորոն, դերասան Ռազմիկ Մանսուրյանը և այլք: Նշենք, որ բացի համեղ հյուրասիրությունից և գեղեցիկ ծրագրից, երեկոյի ընթացքում ներկա հյուրերին ևս մեկ անակնկալ է սպասվել. Կարեն Բոքսյանը ներկայացրել է նաև իր ճանաչված երգերից մեկի remix տարբերակը, որը իր և DJ Samy Flash-ի համատեղ աշխատանքի արդյունքն է եղել:

Հիշեցնենք, որ «Ты в моей душе» տեսահոլովակը նկարահանվել է Հայաստանում: Տեսահոլովակի ռեժիսորը Սերժ Գաբյանն է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին