armlur.am-ը գրում է, որ Արարատի նախկին մարզպետ, Էդիկ Բարսեղյանն («Լոնդիկ») այսօր՝ ժամը 13.00-ի սահմաններում, այցելել էր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին:
Է. Բարսեղյանն այնքան արտոնյալ վիճակում է գտնվում, որ «ներխուժել» էր Ազգային ժողովի տարածք իր սեփական մեքենայով, և այն կայանել այնտեղ, որտեղ մշտապես իր մեքենան է կայանում ՀՀ ԱԺ-ի նախագահը:
Նշենք, որ ԱԺ-ի տարածքում մեքենաներով կարող են մուտք գործել միայն ՀՀ ԱԺ հանձնաժողովի նախագահները և ԱԺ-ի խմբակցության ղեկավարները, իսկ մյուսներն իրենց մեքենաները կայանում են ԱԺ-ի տարածքից դուրս:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում: