Երգչուհի Լոբոդայի և ftNFT-ի նոր համագործակցությունը փոխում է խաղի կանոնները: Հայտնի երգչուհի Լոբոդայի՝ Դուբայում կայանալիք համերգի տոմսերը հասանելի են նաև NFT-ով: ftNFT-ին մեծ ոգևորությամբ իր օգտատերերին և երգչուհու երկրպագուներին տալիս է բացառիկ հնարավորություն՝ դառնալու երաժշտական այս մեծ իրադարձության մասը՝ առաջարկելով տոմսերի ձեռքբերման այլընտրանքային տարբերակ: Լոբոդայի համերգի թեմատիկ NFT հավաքածուն ձեռք բերած անհատները հնարավորություն կունենան ստանալու մայիսի 5-ին Atlantis, The Palm հյուրանոցում կայանալիք համերգի տոմսեր:
ftNFT-ի և Լոբոդայի համագործակցությունը ևս մեկ քայլ է՝ բացահայտելու NFT ոլորտի մեծ ներուժը և ստեղծելու իր տեսակի մեջ նոր և եզակի փորձառություն մարկետփլեյսի գնորդների համար: Թվային աշխարհում ծավալած գործունեությունից զատ, NFT-ն հստակ քայլերով մուտք է գործում նաև իրական աշխարհ՝ թելադրելով էլեկտրոնային գովազդի նոր կանոններ:
Իր խոսքում երգչուհին նշում է. «Մեծ պատիվ է լինել առաջին արտիստներից մեկը, ով համատեղել է NFT ոլորտը՝ այն դարձնելով շոուների կարևոր մասը: Ապագան հիմա է, մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները երաժշտության ամբողջ ներուժը բոլորին հասանելի դարձնելու համար: Անհամբեր սպասում եմ բոլորիդ իմ համերգին»:
LOBODA Concert բացառիկ հավաքածուն հասանելի է ftNFT մարկետփլեյսում:
Հիշեցնենք, որ ftNFT-ն աշխարհում առաջին NFT ֆիջիթալ խանութ սրահները բացել է այնպիսի հայտնի առևտրային կենտրոններում, ինչպիսիք են Mall of the Emirates և Dubai Mall-ը։