▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լկտիության վերջը. ուկրաինացի համանախագահը Երևանում ադրբեջանամետ հայտարարություններ է արել

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահները Երևանում անցկացվող նիստի ավարտից հետո հանդիպել են լրագրողների հետ: Ուկրաինացի համանախագահ Բորիս Տարասյուկը, որը բացահայտ ադրբեջանամետ հայտարարություններ էր կատարել, համարձակվում է այդքանից հետո ասել, թե հայերը պաշտպանում են Ռուսաստանին և վերջինիս ագրեսոր չեն համարում:

Սա լկտիության վերջն է, այլ գնահատական չես կարող տալ: Այսինքն իրենց` ուկրաինացիներին, կարելի է նշանառուներ, վարձկաններ ուղարկել Ադրբեջան, տարբեր ատյաններում պաշտպանել նրանց տարածքային ամբողջականության մասին բարբաջանքը, մեծաքանակ տարատեսակ զենք մատակարարել, Հայաստանին մեղադրել օկուպացիայի համար, իսկ հետո նեղանալ Հայաստանից:

Իրեն բնորոշ աներեսությամբ նշում է, որ եթե դուք հիմա ժխտում եք, որ Ռուսաստանն ագրեսիա է իրականացրել Ուկրաինայի հանդեպ, ինչպես կարող եք ամբողջ աշխարհից պահանջել, որ ճանաչեն այդ ցեղասպանությունը:
Իրոք որ, խելքից պատուհաս…

Այդ խելքից պատուհասը միաժամանակ հայտարարում է. Կիսով չափ հղի լինել չի կարող մարդը, Հայաստանն ընտրել է ԵՏՄ-ն, ոչ թե Եվրամիությունը…անհնար է լինել երկու միություններում:

Այս զանազան տարասյուկ-յացենյուկներն այս խելքն ունեն, որ ավերակների վերածեցին ու մասնատեցին Ուկրաինան: Փաստորեն իրենց Ուկրաինան կիսահղի չէ, այլ բռնաբարված, լլկված ու լրիվ հղիացած…

Ռոբերտ Մելքոնյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին