ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը, որը համարվում է Սյունիքի մարզպետի «մանդատապահը», «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, թե հունիսի 1-ին Գորիսում տեղի ունեցած կրակոցներից հետո ինքը զրուցել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ: Բայց նա մինչ օրս չգիտի, թե ինչից է առաջացել վեճը: «Ժողովուրդ«՚ի դիտարկմանը, թե արդյոք մարզպետը կարող էր այդքան խորը քնել ու չտեղեկանալ, որ իր առանձնատան շրջակայքում կրակում են, ասել է.
«Շատ է եղել, որ մենք իր հետ, իրենց տանը նստած՝ առաջին հարկում, կողքի հարևանի տանը խնջույք է եղել, ու պատկերացրեք, որ հնչած հրավառությունը չի լսվել: Դուք գիտեք, չէ՞, հրավառության ձայնն ինչ ուժեղ է, հավասար է թնդանոթի ձայնի: Բացի այդ, իրենց տունը գտնվում է գետի մոտ, որը շատ հաճախ խլացնում է շատ ձայներ: Ուզում եմ ասել, որ ես հավատում եմ դրան»:
Լիսկայի «արջի քունը». «Ժողովուրդ»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet