▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիսկան կարող է «երկու թաթով թակարդն ընկնել». «Իրավունք»

«Իրավունք»-ը «Բամբասանք» խորագրի ներքո գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դատարան է դիմել քաղաքացիական հայցով՝ ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի՝ նրա ներկայացրած շուրջ 50 կրիմինալ դրվագներից առանձնացնելով 2 սպանությունների դրվագների վիճարկումը՝ որպես զրպարտություն։


Ինչպես տեղեկացանք իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրից, տվյալ դեպքում Լիսկայի քաջալերել են հենց այդ դրվագով դիմելու դատարան՝ նշելով, որ միևնույն է, համապատասխան ապացույցները ժամանակին հուսալիորեն կոծկվել են։

Սակայն նույն աղբյուրի վկայությամբ՝ այդ գործերի նյութերի պատճենները պահպանված են, և կազմակերպվելու է դրանց արտահոսքը հենց դատավարության ժամանակ։ Այսինքն հնարավոր է, որ տվյալ պարագայում խորամանկ Լիսկան «երկու թաթով թակարդն ընկնի»։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`«Իրավունք» թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին