▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիսկան ցինիկաբար ծաղրեց Հայաստանի օրենսդրությունը

Լիսկան ցինիկաբար ծաղրեց Հայաստանի օրենսդրությունը, հայաստանյան իշխանություններին, ողջ հանրությանը, ու մինչև այս պահը որևէ համարժեք պատասխան և գործողություն չկա: Հայեցողական պաշտոն զբաղեցնող մարդը չի կարող ժամանակավորապես դադարեցնել իր լիազորությունների կատարումը` սեփական որոշմամբ կամ նախաձեռնությամբ: Այդ հարցը կարգավորվում է պետության կողմից լիազորված գերատեսչության` տվյալ դեպքում, ՀՀ տարածքային կառավարման նախարարության առաջադրմամբ և վարչապետի հաստատմամբ: Մինչդեռ հանցագործ ու թալանչի Լիսկան մեկ անգամ ևս ապացուցեց, որ ինքը թքած ունի երկրի ու նրա օրենքների, սեփական կուսակցության վրա, չէ՞ որ եթե նա արհամարհում է օրենքները, արհամարհում է իշխանություններին, նշանակում է` արհարմահում է սեփական կուսակցությունն ու նրա առաջնորդին... Մի՞թե այսքանից հետո չի լինելու նրա պաշտոնանկությունը, մի՞թե երկրի նախագահն ու վարչապետը լռության են մատնելու այս բացահայտ ցինիզմը...

Թատերագետ Լևոն Մութաֆյանի գրառումը

Ֆեյսբուք

Հիշեցնենք, որ արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական դատարանի խորհրդական, իրավագիտության դոկտոր -պրոֆեսոր Գևորգ Դանիելյանն այսօր ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում հասատել  է վերը նշվածը` մասնավորապես ասելով`  «Կառավարության կողմից նշանակվող պաշտոնյաները, այդ թվում` մարզպետները, պետք է նշանակվեն և ազատվեն կառավարության կողմից»:

Հիշեցնենք նաև, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն  իր առանձանատան մոտ տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես նշվում էր. «Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչեւ նախաքննության ավարտը եւ արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն: Այս պահից սկսած ես այլեւս չեմ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին