▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լինես իմ երազում» . Project LA-ի նոր երգը

Project LA խումբը ներկայացրել է իր նոր երգը, որը կոչվում է «Լինես իմ երազում» ։

Երաժշտության հեղինակը Լևոն Արևշատյանն է, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը։  

http://asekose.am/filemanager/uploads/2019/09/week-2/gor_sujyan.jpg

 

Քո ձեռքերում է իմ սրտի ամեն մի զարկ,

Ես առանց քեզ անէացած եմ ու դատարկ,

Դու քեզանով լցրել ես վայրկեանները իմ

Ամենախենթ ու մտերիմ:

Քո աչքերով եմ ես նայում այս աշխարհին,

Դու միշտ եղել ես իմ կյանքի ճանապարհին,

Հիշողությանս մեջ արդեն չկա դրվագ

Որտեղ չկաս` հոգուս նվագ:

Ոնց եմ ուզում`

Կյանքից բացի լինես դու իմ երազում,

Որ չկորցնենք իրար ուրիշ աշխարհում

Կամ հանդիպենք մի այլ դարում...

Առավոտ իմ լույս կարոտ,

Գիշերվա երկինք աստղոտ,

Իմ ամեն մի օրն ես դու,

Սերն ես իմաստուն։

Առավոտ իմ լույս կարոտ

Գիշերվա երկինք աստղոտ,

Իմ ամեն մի օրն ես դու,

Քեզնով է սերս իմաստուն:

Ոնց եմ ուզում`

Կյանքից բացի լինես դու իմ երազում,

Որ չկորցնենք իրար ուրիշ աշխարհում

Կամ հանդիպենք մի այլ դարում...

Քո ձեռքերում է իմ սրտի ամեն մի զարկ,

Ես առանց քեզ անէացած եմ ու դատարկ,

Դու քեզանով լցրել ես վայրկյանները իմ

Ամենախենթ ու մտերիմ:

 

Դիտեք նաև՝ Չէինք մտածում, որ առհասարակ պետք է երգեմ. Գոռ Սուջյանը՝ անցած ուղու, Project LA-ի, Ալեն Մարգարյանին նվիրված երգի մասին և ոչ միայն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին