Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ոչ վաղ անցյալում, իսկ ավելի կոնկրետ երկու օր առաջ, նյութ էի գրել Լիլիթ Հովհաննիսյանի ու իր տեսահոլովակի մասին:
Իսկ ոչ վաղ անցյալից մի օր հետո մեզ մահացու հարված հասցրեց, եսիմ որ թվերիսեքս սիմվոլ, ներկա դրությամբ ուղղակի սեքսի (դե էլ սիմվոլ չի էլի) Լիլիթ Կարապետյանը:
Նա մեզ հրամցրեց իր հերթական անիմաստ ու անճաշակ տեսահոլովակով (լինքը չուզեք. չեմ տալու)... Վերջերս տիկին Կարապետյանը շատ է ակտիվացել ու ըստ իրա ինքն որոշել է հետ բերի իր նախկին անունն ու պատիվը (դե երևի Սիմվոլության վրով էլի):
Հա, որոշել է, լավ է արել, բայց չէ էլի մեր ներվերի հաշվին չէ, ավելի լավ է գնա Ազատության հրապարակ ու ելույթ ունենա ու մարդիկ իրեն հիշեն (այն մի սիմվոլին էլ կարա հետը տանի, էէն էէն՜ ազատության , անկախության եսիմ ինչի սիմվոլին), բայց ոչ ամեն ամիս մեզ սպանի իրա անճաշակ տեսահոլովակներով ու անիմաստ երգի բառերով:
Խոսքս ուղղում եմ Լիլիթ Կարապետյանին. «Լիլիթ ջան էլ 96 թիվը չի, հիմա քեզնից ու քեզնից էլ լավ սիմվոլներ շատ կան, մի տանջի մեզ, ուղղակի սուս ու փուս վայելի «90-ակաների սեքս սիմվոլ» պատվավոր տիտղոսը»:
Հ.Գ. Դե հա այսքան մինուսի մեջ մի հատ պլյուս կա. այդ տեսահոլովակների մեջ կիսատլոր պահերը նայվում է:
Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ