«Հրապարակ» թերթը գրում է. «Լիլիթ Մակունցն օրեր առաջ դեսպանատանն ընդունել է մի խումբ ինքնակոչ «դաշնակցականների»՝ ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի անդամներ Քարմէն Օհանեանին, Յարութ Մկրտիչեանին եւ Վահան Պզտիկեանին, ում համայնքում Նիկոլից ավելի Նիկոլ են անվանում: ԱՄՆ-ում ՀՅԴ բոլոր կառույցները բոյկոտում են Մակունցին։ Եվ այն, որ դեսպանն իր մոտ է հրավիրել ՀՅԴ-ից մի քանի տարի առաջ վտարված ՀՅԴ արեւմտյան կառույցի ներկայացուցիչներին, խիստ զայրացրել է ԱՄՆ-ի ՀՅԴ-ականներին:
Մակունցին առհասարակ ամերիկահայ համայնքը լավ չի ընդունում, չնայած նա փորձում է ցույց տալ, թե այդպես չէ՝ նկարվելով ցանկացած հայի հետ եւ տարածելով այդ հանդիպումների լուսանկարները։ Եղել են անգամ դեպքեր, երբ հայերից ոմանք, հանդիպելով նրա հետ, խնդրել են չհրապարակել, քանի որ համայնքն իրենց չի հասկանա, սակայն նկարները, այնուամենայնիվ, հրապարակվել են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում