▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիլիթ Կարապետյանը կուլ չի գնում սադրանքներին

Iravunq.am-ը գրում է, օրերս երգչուհիներ Էմմին ու Անահիտ Սիմոնյանը համացանցում տեղադրել էին մի տեսանյութ, որտեղ ավտոմեքենայի մեջ երգում էին երգչուհի Լիլիթ Կարապետյանի «Ժամանակին» երգը` «Սատարենք հայ փոփին» գրառմամբ: Համացանցում այն լայն տարածում գտավ ու հերթական անգամ առիթ հանդիսացավ երգչուհիներին քարկոծելու, ավելին` աղջիկների զվարճանք-կատարումը ձեւակերպվեց իբրեւ ծաղրանք Լիլիթ Կարապետյանին:

Սակայն «Իրավունքի» հետ զրույցում Լիլիթ Կարապետյանն ասաց, որ ամենեւին էլ ծաղրանք չի տեսնում աղջիկների կատարման մեջ, ավելին` ըստ Լիլիթի` յուրաքանչյուր երգչի համար էլ հաճելի է, երբ  կոլեգաներ կատարում են քո երգը:

– Պարզապես չէր կարող նման բան լինել: Բոլորս էլ աչքեր ու ականջներ ունենք եւ տեսնում ենք, որ թե՛ երգի, թե՛ իմ անձի հետ կապված որեւէ ծաղրանք չկար: Նախ` նման լուրեր տարածողը պետք է հետաքրքրվեր` իմ, Էմմիի ու Անահիտ Սիմոնյանի հարաբերություններն ինչպես են:

- Իսկ ինչպե՞ս են:

– Մենք շատ մտերիմ ընկերուհիներ ենք, հարգում ու սիրում ենք միմյանց: Եվ բացի այդ, Էմմին էլ, Անահիտն էլ տեսակով այն մարդիկ են, որ նույնիսկ, եթե իրենց դիմաց ինչ-որ ծաղրելու մարդ լինի, իրենք այնքան դաստիարակված, նրբանկատ ու լավ երեխաներ են, որ նման բան չէին անի: Ի վերջո, երբ այդ տեսանյութը նայում ես, ախր, ծաղրելու հետ ոչ մի կապ չունի, մարդիկ ուրախանում են, զվարճանում, կոպիտ ասած` «տժժում» են: Ի՞նչ վատ է, որ կոլեգաներդ այնքան են սիրում քեզ ու քո երգը, որ կարող են իրենց մեքենայի մեջ լսել ու զվարճանալ: Դա ցանկացած երգչի կամ երգչուհու համար ամենասիրելի ու հաճելի պահերից մեկն է, հատկապես, որ ճաշակով կոլեգաների կողմից է դա արվում:

- Դուք այն երգչուհիներից եք, որ հաճախ եք քննադատությունների կիզակետում եղել…

– Այո, նման բան ինձ հետ էլի է եղել, հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության օրը, կանանց գաղութում համերգ ունենալս պատմություն դարձավ: Ինձ համերգով հրավիրեցին կանանց գաղութ, որտեղ ապրում են այն մի քանի երեխաները, որոնք հենց այդտեղ են ծնվել, ի դեպ, այդ օրը նաեւ իմ տղայի ծնունդն է, ու պատկերացրեք` իմ ուրախությունը թողած` մեծ սիրով գնացի: Հետո հոդված կարդացի` «Լիլիթ Կարապետյանի ելույթը անչափահասների գաղութում», իրականում այնտեղ էրոտիկ ոչ մի բան չէր եղել, ես մեծ մարդ եմ, հո ապուշ չե՞մ, ես տղա ունեմ եւ գիտեմ, թե ուր եմ գնում, եւ յուրաքանչյուրս էլ գիտենք, թե ուր ինչպես պիտի գնանք:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին