MediaMall.am-ը, հիշեցնելով,որ օրեր առաջ մամուլի ասուլիսի ժամանակ Միացյալ երիտասարդական լիգայի ներկայացուցիչները հայտարարությամբ էին հանդես եկել` ասելով,որ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն ու նրա ամուսինը՝ երգահան Վահրամ Պետրոսյանը, Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ չեն ու նշելով, որ լուրն անմիջապես տարածվեց հայկական լրատվամիջոցներում և համացանցում քննարկումների առիթ հանդիսացավ, գրում է, որ կայքի հետ զրույցում Վահրամ Պետրոսյանը,ով նաև Լիլիթի պրոդյուսերն է, հերքել է իրենց կապը որևէ աղանդավորական կառույցի հետ:
«Այդ կազմակերպությունը զբաղվում է իրենց PR-ով, ես նմանատիպ հրապարակումների՝ այլ հայտնի անձանց վերաբերյալ, կրկին հանդիպել եմ համացանցում: Ակնհայտ է, որ այդ կազմակերպությունը, անհեթեթություններ տարածելով, սեփական վարկանիշի խնդիր է լուծում: Ցանկանում եմ ընդգծել, որ մենք Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ ենք, հաճախում ենք Հայ առաքելական եկեղեցի, որևէ ավանդավորական կազմակերպության չենք հարում»,- հայտարարել է Վահրամ Պետրոսյանը:
Առավել մանրամասն՝այստեղ