▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիլիթ Հովհաննիսյանին վիրավորողները թուրքից չեն տարբերվում

Ուշադրություն: Այսօր առավոտյան արթնացա ու FB-ի էջիս վրա տեսա շատ տհաճ մի փոստ: Ոմն Մանե Կարապետյան գրել էր Լիլիթ Հովհաննիսյանի մասին: Ցիտում եմ «Իդիոտկաաա, աբսուրդա, որ իրա վիդեոն տարածում եմ, բայց պիտի ասեմ: Իդիոտկաաա… Վերին աստիճան, ո՞նցա համարձակվում իրա անմակարդակ երգը զուգադրի Լակրիմոսայի հետ: Ոնց  Վառելա պետք լավագույն երգչուհուն էլ, իրան լավագույն համարողներին էլ: Անմակարդակությունն էլ պիտի սահման ունենա»:

Շատ վրդովվեցի, ոչ թե նրա համար, որ Մանեին դուր չի եկել Լիլիթի երգը, կամ ընդհանրապես Լիլիթը, այլ նրա համար, թե ինչքան թշնամանքով է արտահայտվում: Ստացվում է, որ մեր մեջ ապրում են մարդիկ, ովքեր թուրքից չեն տարբերվում, պատրաստ են իրենց կողքի ապրող հային ՎԱՌԵԼ, միայն նրա համար, որ համաձայն չեն նրա երաժշտական ճաշակի հետ: Երեվի բոլորս պետք է օխրանայով քայլենք, որ Մանեն ու իրա ստատուսին քոմենթ անողները մեզ էլ մի օր փողոցում չվառեն: Ամոթ ձեզ, դուք մեր ազգի Ռամիլ Սաֆարովն եք: Մյուս անգամ, Մանե, մակարդակից խոսելուց առաջ մի պահ կանգ առեք և մտածեք: Ժողովուրդ խնդրում եմ տարածեք սա, թող բոլորն իմանան, ինչ տեսակ անմարդկային մարդկանցով են շրջապատված:

 

Դիզայներ Վահան Խաչատրյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին