▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիլիթ Հովհաննիսյանը հարցաքննվել է

Հոկտեմբերին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ շոուբիզնեսի ներկայացուցիչներից մեկի նկատմամբ անգամ քրեական գործ է հարուցվել, քանի որ հրաժարվել է իր եկամուտները հայտարարագրելուց։ Խոսքը երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի մասին է։

/filemanager/uploads/2019/12/week-3/Lilit_Hovhannisyan.jpg

Այս մասին հայտնում է Hraparak.am-ը:

Երեկ կայքը հետաքրքրվել է ՊԵԿ-ից՝ ի՞նչ նորություն կա այս գործով, ինչի ի պատասխան՝ ՊԵԿ լրատվականից հայտնել են

«Քննության փուլում է, քննչական ու դատավարական գործողություններ են կատարվում»։ Իսկ կանչե՞լ են երգչուհուն հարցաքննության, թե՞ ոչ, ՊԵԿ-ից պատասխանել են, որ՝ այո, եկել է և հարցաքննվել։

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին