Վերջին շրջանում Լիլիթ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումները բավական խորհրդավոր են: Դրանք հիմնականում ինչ-որ բանի սպասելու շարժառիթ են ստեղծում երկրպագուների շրջանում:
Այս մասին գրում է Մամուլ.am-ն ու նշում, որ բազմաթիվ ''շուտովներից'' մեկի փակագծերն արդեն բացված են: Լիլիթը ֆեյսբուքյան իր էջում այսօր գրել է. ''Ահա եկավ այն պահը, երբ ես ձեզ պիտի ասեմ, թե ինչ է սպասվում ՇՈՒՏՈՎ:
Սիրելիներս, փետրվարի 14-ին ձեր դատին կհանձնեմ իմ նոր տեսահոլովակը'':