Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում «Ուժը Հայրենյաց» կուսակցության ցուցակում ներառված կլինի նաև մոդել, երգչուհի, էրոտիկ լուսանկարներով հայտնի Լիլի Մորտոն, գրում է «Հայկական ժամանակը»։
Տեղեկությունը ճշտելու համար լրատվամիջոցը կապ է հաստատել նրա հետ, որը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է լուրը:
Հարցին՝ իսկ սպասե՞նք նորությունների՝ նա պատասխանել է. «Այո՛, կարող եք սպասել նորությունների, ավելին այս պահին չեմ կարող ասել»:
Նշենք, որ «Ուժը հայրենյաց» կուսակցության ղեկավարը գործարար Տիգրան Արզաքանցյանն է, իսկ կուսակցության ցուցակը գլխավորելու է Նելլի Հարությունյանը։
Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին:
Դիտեք նաև՝