ESem.am-ը, նշելով, որ վերջերս դերասան Խորեն Լևոնյանի հետ ամուսնացած դերասանուհի Լիկա Մեսրոպյանի` մոտ 3 տարի առաջ թատրոնից հեռանալու և առաջին անգամ հեռուստասերիալում նկարահանվելու մասին արդեն պատմել է, հիշեցրել է, որ Լիկան ասել էր, որ եթե չհավանի իր խաղը կինոյում, այլևս երբեք հանդես չի գա ֆիլմերում:
Կայքը Լիկայից պարզել է, որ դերասանուհին չի հավանել իր խաղը ֆիլմում: «Ինչպես նշել էի, եթե խաղս չհավանեմ, չեմ նկարահանվի: Որոշել եմ առժամանակ հանդես չգալ սերիալներում, քանի որ ինքս ինձ շատ քննադատեցի, դժգոհ եմ ինձնից: Դժգոհությունս պայմանավորված էր նախապես քիչ աշխատելով: Հասկացա, որ հետ էի մնացել այդ արվեստից, քանի որ մոտ 3 տարի չէի խաղացել: Կարծում եմ' միանգամից արվեստին վերադառնալը սխալ էր: Ես գոնե պետք է հոգեբանորեն պատրաստվեի այդ կերպարի մեջ մտնելու համար: Բախտս բերեց, որ դերը փոքրիկ էր: Հետագայում մեծ սիրով կաշխատեմ հետաքրքիր, լավ, տաղանդավոր ռեժիսորի հետ, քանի որ նրանից շատ բան է կախված»,- ասել է Լիկան և ծիծաղելով հավելել, որ շատ խիստ ինքնաքննադատ է:
Ինչ վերաբերում է թատրոնին, Լիկան նշել է, որ չի կարոտում բեմը. «Կարոտը, բնականաբար, կա, որովհետև ես 16 տարի աշխատել եմ այնտեղ, ինչպե՞ս կարող եմ չկարոտել: Միակ բանը, ինչն ինձ համար զարմանալի է, այն է, որ ես չեմ կարոտում բեմը և բեմ նորից վերադառնալու ցանկություն չունեմ: Կարոտում եմ շենքը, կոլեկտիվը, փորձերը, սակայն միայն դա»:
Մանրամասն` այստեղ: