Replik.am-ը գրում է, որ Չինաստանի 23-ամյա բնակչուհի Մա Այլյունը մահացել է հոսանքահարումից` այն ժամանակ, երբ պատասխանել է իր iPhone 5-ին եկած զանգին, երբ այն լիցքավորվելիս է եղել:
«Հուսով եմ, որ Apple ընկերությունը կարող է բացատրել, թե ինչպես կարող էր նման բան պատահել: Ես նաև խորհուրդ եմ տալիս բոլոր սմարթֆոն օգտագործողներին չխոսել հեռախոսով, երբ այն լիցքավորվում է»,-սոցիալական կայքում գրել է Մայի բարեկամուհիներից մեկը` հավելելով, որ iPhone 5-ը եղել է օրիգինալ:
Ոստիկանությունը հաստատել է աղջկա մահվան պատճառները, իսկ Apple-ը արդեն հայտարարություն է տարածել, որում պատրաստակամություն է հայտնում աջակցել հետաքննությանը: