▲ Դեպի վեր

Շաբաթ, 08.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Լիբանանում սպանել են հայ հոգևոր հովիվ Տ․ Անանիա ծայրագույն Վարդապետ Գուջանյանին

Լիբանանի Բսալիմ քաղաքում այսօր իր տանն սպանված են գտել երիտասարդ հայ հոգևորական, Բեքաայի շրջանի հոգևոր հովիվ Տ․ Անանիա ծայրագույն Վարդապետ Գուջանյանին, հայտնում է Լիբանանի Հայոց թեմը։

Նշվում է, որ երիտասարդ հոգևորականը, հավանաբար, ավազակային հարձակման զոհ է դարձել։

***

«Արևելքը» արաբական լրատվամիջոցներից տեղեկացել է, որ դեպքն, ըստ երևույթին, ավազակային հարձակում է, որը, ըստ նախնական տեղեկությունների, կատարել են հոգևորականի տանն աշխատող ոչ տեղացի բանվորները, մանրամասները ճշտվում են։

Լիբանանի հայկական համայնքից հայտնում են, որ երեկ հոգևորականը կեսօրից հետո անհասանելի էր դարձել, ոստիկանությունը փնտրելով՝ գտել է նրան սպանված, տունը կողոպտված, անհետացել է նաև հոգևորականի մեքենան։

Հայր Անանիան ծնվել է Լիբանանում, սովորել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Զարեհյան» դպրեվանքում։ Կրթական շրջանն ավարտելուց հետո ձեռնադրվել է կուսակրոն քահանա, ավելի ուշ ծառայության է կոչվել Իրանում։ Նա վերջին տարիներին հաստատվել էր ծննդավայր Լիբանանում, Լիբանանի թեմի փոխառաջնորդն էր, հոգևոր ծառայություն էր իրականացնում նաև Այնճարի և Զահլեի շրջաններում։

Հիշեցնենք, որ մոտ տասը օր առաջ Լիբանանում կրկին հայ էր սպանվել՝ իր տանը սպանված էին գտել Վաչե Արսլանյանին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին