▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիբանանի նոր կառավարության մեջ հայուհի է ընդգրկվել

Լիբանանի նոր կառավարության մեջ հայուհի է ընդգրկվել։ Վարդինե Օհանյանը, որը առաջադրվել է ՀՅԴ Դաշնակցության կողմից, նշանակվել է երիտասարդության եւ սպորտի հարցերով նախարար։

Ինչպես նշում է Arevelk-ը, Լիբանանի ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ է նախարարի պաշտոնում հայուհի նշանակվում։

Մինչեւ այս նշանակումը Վարդինե Օհանյանը զբաղեցնում էր «Զվարթնոց» հատուկ կարիքների կենտրոնի տնօրենի պաշտոնը։

Հիշեցնենք, որ Լիբանանի նախագահ Միշել Աունը հաստատել է հանրապետության նոր կառավարության կազմը, որում ընդգրկվել են 20 տեխնոկրատ նախարարներ, որոնք ներկայացնում են երկրի քրիստոնեական եւ մահմեդական համայնքները։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին