▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիբանան, Բադեն-Բադեն, նախկին պաշտոնյայի եղբայր, կապեր՝սենց նյուանս էլ կա. Նիկոլ Փաշինյան

Արդեն տեղեկացրել ենք, որ աղբահանության խնդրի վերաբերյալ աշխատանքային քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը Հայկ Մարությանից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է «Սանիթեք»-ը ձախողել աղբահանության գործը, հնարավո՞ր է՝ պայմանագրերը նորմալ կնքված չեն: «Պայմանագրերը նորմալ են կնքված, լավ պայմանագրեր են ինչպես քաղաքապետարանի, այնպես էլ «Սանիթեք»-ի համար, բայց ընկերությունը չի կարողանում դա կատարել»,- ասել է քաղաքապետը: «Ի դեպ, քաղաքապետարանն իր պարտավորությունները նորմալ կատարո՞ւմ է»,- հետաքրքրվել է Փաշինյանը: «Իհարկե.... գումարն էլ բյուջեով հաստատված միշտ կա ու ժամացույցով իրականացվում է... Մի հետաքրքիր բան էլ ասեմ՝ մենք տուգանել ենք նրանց, իրենք ասում են՝ անհիմն է տուգանքը, մեզ դատի են տալիս ու ասում, որ տուգանքն ազդում է աշխատանքի վրա: Պատկերացնո՞ւմ եք՝ 3 տոկոս տուգանքն ազդում է»,- ասել է Մարությանը: Քաղաքապետը նաև նշել է, որ առաջին իսկ օրվանից ընկերությունն ասում է՝ եկեք բարձրացնենք պայմանագրի արժեքը, այսինքն՝ աղբի դիմաց վարձավճարն ավելացնել։ «Ասում եմ՝ հարգելիներս, դուք 12 տարվա պայմանագիր ունեք Երևանի հետ, էդ պայմանագրի մեջ կոնկրետ գումար է նշված, ես ի՞նչ իրավունք ունեմ այդ պայմանագրի գինը բարձրացնել: Առաջարկ արեցի, ասացի՝ եկեք պայմանագիրը խզենք, նորից դնենք մրցույթի, եկեք ձեր ուզած գնով մասնակցեք, եթե չի լինի այլ ընկերություն, որ ավելի լավ պայմաններ կառաջարկի, դուք կհաղթեք, բայց չհամաձայնեցին»,- ընդգծել է Մարությանը: Լսելով քաղաքապետի ներկայացրած փաստարկները՝ Փաշինյանն ասել է. «Ընկերության, իրա կապերի հետ կապված ինֆորմացիներ կան, բայց քանի որ ճշտված չեն, հարկ չեմ համարի շատ խոսել: Լիբանան, բարձրաստիճան նախկին պաշտոնյայի եղբայր, կապեր... սենց նյուանս էլ կա»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին