Դիտեք նաև՝
Դերասանուհի Լիանա Վանոյանը ինստագրամյան իր էջում պարբերաբար հումորային բնույթի հոլովակներ է հրապարակում, որոնք մեծամասամբ արժանանում են դրական արձագանքների և տարածվում են համացանցում։
Լիանայի հետևորդներից մեկը, սակայն, Մանուշակ անունով, դերասանուհուն մեղադրել է այդ անունը կրող մարդկանց ծաղրելու մեջ։ Բանն այն է, որ Լիանան իր վերջին հոլովակներից մեկում օգտագործել էր հենց այդ անունը։
Հարկ է նշել, որ հետևորդը անցել էր արդեն անձնական վիրավորանքի՝ ընդգծելով Լիանայի՝ քաշի խնդիր ունենալը։
Լիանան որոշել էր անտարբեր չմնալ և հանրային կերպով արձագանքել հետևորդին.
«Իմ ջանքերը, ամեն կերպ վատ երևույթի մասին խոսելու, ամեն կերպ բարձրաձայնելու ու փոխելու… Գիտեք, օրեր են լինում, որ ուժ չեմ ունենում խոսելու, կամ նկարելու մի բան, բայց կա պատասխանատվություն Ձեր առջև, ինձ ամենից շատ ընկճում է դիմացինի ուղեղի ընկալման ֆունկցիայի իսպառ անսարք լինելը, դա իսկապես, կործանիչ բան է…»,- գրել էր դերասանուհին։
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝