▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեզվին եք տալիս. Ռուբիկ Հակոբյանն ու Գալուստ Սահակյանը վիճեցին

 

ԱԺ Ժառանգություն խմբակցության ղակավար Ռուբիկ Հակոբյանն ու ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր վեճի բռնվեցին: Ռուբիկ Հակոբյանը Աժ արտահերթ նիստում ասաց, որ տեղի են ունեցել դեպքեր, որոնք հասարակության ուշադրության կենտրոնում են, և հենց օրենսդիր մարմնի ղեկավարությունը պետք է խոսեր այդ դեպքերի մասին, այնինչ Գալուստ Սահակյանը լռեցնում է պատգամավորներին:
Գալուստ Սահակյանը նշեց, որ Ռուբիկ Հակոբյանը խախտում է ԱԺ Կանոնակարգ օրենքը: Սա զայրացրեց Ռուբիկ Հակոբյանին. «Ես տեղյակ եմ կանոնակարգին միգուցե ավելի լավ, քան դուք, մի սրեք իրավիճակը»:
«Եթե դու կարծում ես, որ էնքան ես, որ սրում ես իրավիճակը, շարունակի: Ես ձեզ կզրկեմ խոսքից, քանի որ դուք լեզվի եք տալիս, ոչ թե մտքի»,- Ռուբիկ Հակոբյանի վրա բարկացավ Գալուստ Սահակյանը։

ԱԺ Ժառանգություն խմբակցության ղակավար Ռուբիկ Հակոբյանն ու ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ԱԺ-ում վեճի բռնվեցին: Ռուբիկ Հակոբյանը Աժ արտահերթ նիստում ասաց, որ տեղի են ունեցել դեպքեր, որոնք հասարակության ուշադրության կենտրոնում են, և հենց օրենսդիր մարմնի ղեկավարությունը պետք է խոսեր այդ դեպքերի մասին, այնինչ Գալուստ Սահակյանը լռեցնում է պատգամավորներին: 

Գալուստ Սահակյանը, լսելով նրան՝ ձեռքը տնկելով՝ ասաց. «Ի՞նձ եք խորհուրդ տալիս, լսե՛ք, ձեր խորհուրդները ձե՛զ պահեք»: Նա ԱԺ կանոնակարգի մասին հիշեցրեց, իսկ Ռուբեն Հակոբյանը բարկացավ. «Ես տեղյակ եմ կանոնակարգին միգուցե ավելի լավ, քան դուք, մի սրեք իրավիճակը, դուք բոլորից շատ եք սրում իրավիճակը»: Գալուստ Սահակյանն էլ հեգնանքով պատասխանեց ՝«Եթե դու մտածում ես դու էնքան ես, որ քեզանով պտի սրվի՞ իրավիճակը, շարունակի»,- Ռուբիկ Հակոբյանի վրա բարկացավ Գալուստ Սահակյանը։

Ռուբեն Հակոբյանը սկսեց վիճել՝ բարձր տոնով. «Վե՛րջ տվեք ձեր այդ պրակտիկային: Ես գիտեմ որտեղ եմ գտնվում, ովքեր չգիտեն սա ինչ է, կխնդրեմ կարդալ կանոնակարգը, պառլամենտական մշակույթին տեղյակ լինեն, որպեսզի իզուր տեղը չլարեն իրավիճակը: Գլխավոր լարողն այսօր դո՛ւք եք: Չե՛ք տիրապետում ո՛չ կանոնակարգին, ոչ էլ պառլամենտական մշակույթին»:

Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Ձեզ կզրկեմ խոսքից, որովհետեւ լեզվին եք տալիս, ոչ թե մտքին»: Ռուբեն Հակոբյանն էլ՝ թե «Ես շատ բան ունեմ տալու, բայց թույլ տվեք խոսեմ: Այս մարմինն ու այս ամբիոնը թանկ է ինձ համար»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին