Մայր Հայաստան շարժման անդամ Սոնա Աղեկյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ «2018-ին խաբելով շատերին` մարդկանց մեջ արդարության վերականգնման նշույլ կարողացան արթնացնել ու ստորաբար օգտագործելով` ստանձնեցին իշխանությունը և հենց այդ նույն մարդկանց, ում օգտագործել էին` հասցրեցին հուսահատության, հուսալքության ու ծայրահեղ աղքատության։
Այսօր ցավով լսեցի, որ հեղափոխության սիմվոլ Լեյլա տատիկն է հեռացել կյանքից, թող Աստված խաղաղություն տա նրա անհանգիստ ու խռոված հոգուն։
Տեղադրում եմ տեսանյութ, որն արել եմ, երբ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքի շրջանակում Բարեկամության մետրոյի անցումում հանդիպեցինք Լեյլա տատիկին, ով խռոված էր` ամբողջովին գիտակցում էր, որ օգտագործվել է ու նվաստացվել, նրա հասանելիք թոշակն անգամ չէին տալիս թավշե «հեղափոխականները»»։