«Հայ ազգային կոնգրես» կուսակցության այսօր կայացած համագումարում գաղտնի քվեարկությամբ կայացավ նաեւ կուսակցության նախագահի ընտրությունը:
Այդ պաշտոնում միակ առաջադրված թեկնածուն ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է, որն էլ ընտրվեց ՀԱԿ նախագահ:
Ավարտվեց նաեւ կուսակցության վարչության անդամների ընտրությունը :
Նորընտիր վարչության անդամները բարձրացան ամբիոն, նրանց շնորհավորեցին ծափերով:
«Վանո Սիրադեղյան, բարձրացիր ամբիոն»,-կատակեց Արամ Մանուկյանը:
Աղբյուրը՝ a1plus.am