Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանից պահանջվեց ընդամենը երկու ժամ՝ շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հերթական հաղթանակը տանելու համար:
Այսօր անցկացվում են մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլի առաջին պարտիաները: Լեւոն Արոնյանը ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ մրցամարտը սկսեց սպիտակ խաղաքարերով:
Վասիլի Իվանչուկը դիմացավ մինչեւ 24-րդ քայլը, որից հետո կանգնեցրեց ժամացույցը:
Լեւոն Արոնյանը վստահ հաղթանակ տարավ եւ լուրջ հայտ ներկայացրեց կիսաեզրափակիչ փուլ մտնելու համար: Երկրորդ պարտիան տեղի կունենա վաղը: