Yerkir.am-ը գրում է, որ օրեր առաջ լուրեր էին տարածվել այն մասին, որ ՌԴ ժողովրդական արտիստ Վալերի Լեոնտևին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Московский комсомолец-ը լուրերի իսկությունը ստուգելու նպատակով այցելել է Լեոնտևին: Պարզվել է, որ նա տանն է և ընդամենը գրիպով է հիվանդ:
Լեոնտևը նույնիսկ կատակել է իր առողջական վիճակի մասին շրջանառվող լուրերի կապակցությամբ. «Ես ինձ արդեն Լենինի կարգավիճակում եմ զգում, որի առողջական վիճակի մասին զանազան տեղեկություններ էին շրջանառվում նրա դեմ կատարված մահափորձից հետո: Հույս ունեմ, որ իմ բուժման արդյունքն այլ կլինի»: