Անձրև:Նշանակում է` մենք տանն ենք, մենակ, մեր փոքրիկ երկրի վրա` խիտ ծածկված փափուկ ամպերով: Մենք ոչնչից չենք վախենում, մենք միասին ենք խարույկի մոտ, որ վառել է արևը շատ ու շատ տարիներ առաջ, և կամացուկ պտտվելով հարմարավետ Երկրի վրա` կարող ենք հանգստանալ և հետո նորից ստուգել, թե ի՞նպիսինն է մեր…Անձրևը:
Անձրևը քո թաց մազերն են, մաքուր ջրի կաթիլները, թանկարժեք, ինչպես զմրուխտի հատիկներ: Ուղղակի դրանք մեզ ամպերն են նվիրում, ուղղակի մենք թաց ենք, մեզ անձրևն է թրջել, տվել է մեզ իր թավշությունը: Մենք մենակ ենք անձրևի պատի հետևում: Ինչ հարմարավետ է մեր թաց Երկրի վրա: Անձրևը, մեր բարի երկրային Անձրևը:
Եթե Երկրի վրա անձրև չլիներ, մենք կփախչեինք այստեղից, կփախչեինք այնտեղ, ուր անձրև է գալիս: Անձրև: Անձրև: Դու հարցնում ես` ի՞նչի համար եմ ես սիրում անձրևը: Անձրևն այն է, երբ մենք երկուսով ենք: Մենք հարկադրված չենք հյուր գնալ, և ոչ ոք մեզ հյուր չի գա, քանզի... Անձրև է:
Անձրև է, և մեզ ոչ ոք չի խանգարում համբուրել թաց շուրթերը:
Անձրև է, և քեզ անհարաժեշտ է իմ ջերմությունը, առանց ինձ դու մրսում ես, որովհետև.. Անձրև է:
Անձրևը միայն մերն է, երկրայինը: Արևը բոլոր մոլորակներին է` սև, երկրային, նարնջագույն. երկնքում նույն Արևն է: Իսկ Անձրևը միայն մեր մոտ է լինում, մեր Երկրի վրա:
Տաք Անձրև:
Քեզ համար լավ է մեր մոտ, դու չե՞ս թռչի, չէ՞:
Հարմար ու հեշտ է ապրել Երկրի վրա:
Ճիշտ է, չէ՞:Դու տխրում ես: Քեզ պատմել են, որ անձրևները Երկրի վրա տարբեր են լինում. Լինում են կապարե, լինում են ամպից` սնկի նման:Այո, դա ճիշտ է, այդպես լինում է…Իսկ դու մի՜ հավատա, մի՜ հավատա, սիրելիս, մի՜ հիշիր, մի՜ պատմիր այդ մասին քո տանը...
...Իսկ երբ դու ետ կգաս ինձ մոտ արդեն ընդմիշտ, խոստանում եմ` ամեն ինչ այլ կերպ կլինի:Երդվում եմ` մեր մոտ դա չի կրկնվի, իսկ ես քեզ համար կպատրաստեմ արևի երկար շողեր` թափանցիկ ամպերի ժանյակի միջով անցնող, և դրանց մեջ կկոտորակեմ
բյուրեղապակյա միլիոնավոր կաթիլներ:
...Սլացի~ր ինձ մոտ:
Հ.Գ.
...կամացուկ պտտվելով հարմարավետ Երկրի
վրա, կարող ենք հանգստանալ, իսկ հետո
նորից ստուգել, թե ինչպիսինն է մեր Անձրևը.....:
Թվում է` հասարակ տառերի շարան, իսկ իրականում ինչքան արև եմ գտնում ամեն տառ ու բառի տակ: Զարմանում եմ` ինչպես կարելի է այսքան պարզ ու բարդ լինել միաժամանակ: Իսկ այ մի օր ես էլ էսպե՜ս գրել կսովորեմ....
....հաստատ կսովորեմ: