▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեոնիդ Ագուտինի 79-ամյա հայրը դաժան ծեծի է ենթարկել իր 24-ամյա կնոջը

Հայտնի երգիչ Լեոնիդ Ագուտինի հոր` Նիկոլայ Ագուտինի կինը` 24-ամյա Ալլան, ով թվով 5-րդն էր, համացանցում լուրեր է տարածել այն մասին, որ մինչ նրանից բաժանվելը Նիկոլայն իրեն ծեծի է ենթարկել:

«Այո, ես դավաճանել եմ նրան, բայց մեր բաժանման պատճառը հենց նա է և նրա խանդը: Չգիտես ինչու, բայց նա ոչ ոքի չի պատմել, որ ծեծել է ինձ, և ես երկու անգամ նրա դեմ հայց եմ ներկայացրել ոստիկանություն։ Գործերին ընթացք չէին տալիս, հավանաբար, հենց Լեոնիդ Ագուտինի պատճառով։ Նիկոլայ Պետրովիչն անարդար է վարվել ինձ հետ. չէ՞ որ մենք պարզապես ամուսնացած չէինք, այլ նաև` պսակադրված։ Տասը տարի համատեղ կյանքից հետո, երբ ես նրան մեծ ուշադրություն էի դարձնում ու խնամում, նա ինձ առաջարկել է ստորագրել մի պայմանագիր, որով նա պարտավորվում էր վճարել վարձակալված բնակարանի չորս ամսվա վարձը։ Բայց անգամ այդ 50 հազար ռուբլին ինձ տվել է Լեոնիդը»,- ռուսական ԶԼՄ-երից մեկին պատմել է Ալլան:

Ինչ վերաբերվում է Նիկոլայ Ագուտինին, ապա նշենք, որ այս հարցի շուրջ նրա կողմից դեռևս ոչ մի պաշտոնական մեկնաբանություն չկա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին