Kinoafisha.ua-ն գրում է,որ Լեոնարդո Դի Կապրիոն կխաղա ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնին նվիրված «Վիլսոն/ Wilson» կենսագրական ֆիլմի գլխավոր դերում:
Քաղաքագետ-դեմոկրատն ընտրվել է երկրի նախագահի պաշտոնում 1913թ. և 8 տարի ղեկավարել այն, ներառյալ առաջին համաշխարհային պատերազմի տարիները: 1919թ. Վիլսոնն ստացել է Նոբելյան մրցանակ:
Հատկանշական է, որ նախկինում Լեոնարդո Դի Կապրիոն պլանավորել էր մարմնավորել մեկ այլ նախագահի՝ Թեոդոր Ռուզվելտի կերպարը Մարտին Սկորսեզեի նախագծում: