▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լևոն Տեր-Պետրոսյանն իր թիմի մյուս անդամների մասին ասելիք չունի՞». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀԱԿ փոխանագահ Լևոն Զուրաբյանն ասել է, որ Երբ 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, հայ ազգը ցնծում էր, Լևոն Տեր-Պետրոսյանը ասել է՝ լսեք, դուք չե՞ք հասկանում, այսօր ես ամենադժբախտ մարդն եմ Հայաստանում, որովհետև իշխանության է գալիս մի մարդ, որը կործանելու է և՛ Արցախը, և՛ Հայաստանը։ Լևոն Տեր- Պետրոսյանը ասելիք չունի՞ իր թիմի մյուս անդամների մասին, ովքեր Արցախը և Հայաստանը կործանելու գործում Նիկոլ Փաշինյանի կողքին են՝ Վահագն Խաչատուրյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վլադիմիր Կարապետյանը, վաղամեռիկ Վիգեն Խաչատրյանը, Անդրանիկ Քոչարյանը, Տիգրան Հակոբյանը, գեներալ Գագիկ Մելքոնյանը և ուրիշներ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին