Գիտե՞ք` որն էր ՀԱԿ-ի կամ ավելի ճիշտ Լևոն Տեր-Պետրոսյանի լուրջ սխալներից մեկը, որը նրանց չտարավ հաջողության...Չգիտե՞ք...
Այդ պատճառներից մեկը Լ.Զուրաբյանին «սև կարդինալ» կարգելն էր և շարժմանը նվիրված այնպիսի անհատների և հեղինակությունների` ինչպիսիք են Նիկոլ Փաշինյանը, Արարատ Զուրաբյանը, Դավիթ Շհանազարյանը, Հրանտ Բագրատյանը և մյուսները, մեկուսացնելը, հիասթափեցնելը և դրանով իսկ շարժումը թուլացնելն ու հերթական անգամ պառակտելը:
Դե ես հասկանում եմ ՀՀ առաջին նախագահին, նա բացի Լյովիկից, մյուսների մեջ լավ, թե վատ իրական հակառակորդ էր տեսնում` հատկապես Նիկոլի պարագայում: Եվ, բնականաբար, հետևողական ու մեթոդաբար հասցրեց նրան, ինչին մենք ականատես ենք…
Մասնատվեց ՀԱԿ-ը, կտոր-կտոր եղավ, իսկ Լևոն Զուրաբյանը իր ինտրիգներով, իր հարմարվողականությամբ կարողացավ մնալ «ջրի երեսին» ու հիմա էլ բարգավաճել` քսմսվել Գ.Ծառուկյանին…Նա հիմա էլ դարձել է նրա փաստաբանը, նրա «սրտի նվիրյալ ասպետը» և հերոսաբար, անձնազոհ պաշտպանում է նրան:
Է~, ինչքան վատ վիճակում պետք է գտնվելիս լինի Ծառուկյանը, որ նրան պաշտպանողը Լևոն Զուրաբյանն է…Իսկ ես Ծառուկյանի մասին լավ կարծիք ունեի…Ափսոս, շատ ափսոս…
Չէ, իրոք Լ.Զուրաբյանը քաղաքական գործչի յուրահատուկ, բնորոշ տիպար է, այդ բառի լիարժեք իմաստով…Իսկ քաղաքականությունն, անշուշտ դուք գիտեք, թե ինչ է…
Լևոն Տեր-Պետրոսյանի սխալներից մեկը Զուրաբյանին «սև կարդինալ» կարգելն էր
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet