Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գաղտնի արտերկրյա հանդիպում են ունեցել:
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հերքել է այս տեղեկությունը` ընդգծելով, որ Տեր-Պետրոսյանը գտնվում է Հայաստանում:
«Այդ լուրը հեքիաթ է: Ի՞նչ կարիք կա գաղտնի հանդիպման»,-նշել է նա: