newsline.am-ի տեսանյութում. բուժման նպատակով հունվարի 15-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնած առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ Երևան։
Առաջին նախագահը, հիշեցնենք, վիրահատության էր ենթարկվել Գլենդեյլի Մեմորիալ հիվանդանոցում։ Հետվիրահատական ստուգումից հետո բժիշկները վստահեցրել էին, որ նրա կյանքին եւ աշխատունակությանը որեւէ վտանգ չի սպառնում: