Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հրամանագրով` գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատար: Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար Մովսես Հակոբյանը պարգեւատրվել է նաև «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով։
Հունիսի 17-ին Բակո Սահակյանը բանակի հրամանատարական կազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին՝ նշելով, որ «Լևոն Մնացականյանը հարուստ փորձ, բանակում մեծ հեղինակություն և հարգանք վայելող, խոր գիտելիքներ ունեցող գեներալներից է, ով լավագույնս է դրսևորել իրեն զբաղեցրած բոլոր պաշտոններում»:
Հանդիպմանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և պաշտոնատար այլ անձինք:
Նշենք, որ մինչ Լևոն Մնացականյանի նշանակումն, այս պաշտոնը զբաղեցրել է գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, որը հունիսի 15-ին նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: