▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Հայրապետյանի վիճակը լավ չէ. նա ինսուլինի կարիք ունի

ՇՏԱՊ. Լևոն Հայրապետյանի հավատարմագրված անձ և ընկեր Մացակ Փոլադյանը քիչ առաջ զրուցել է Հայրապետյանի փաստաբանի հետ, որը այս պահին պատրաստվում է բողոքարկել բասմանյան դատարանի որոշումը, վերադաս դատարան խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, բացի այդ պաշտպանը հայտնել է որ Լևոն Գուրգենիչի առողջական վիճակը լավ չէ, նա տատապում է շաքարային դիաբետով, ունի ինսուլինի կարիք և գտնվում է հոգեպես ընկճված վիճակում. Լևոն Հայրապետյանը վերջերս տարել է կաթված, և եթե չլինի բժիշկների հսկողության տակ, դժվար այդ անմարդկային պայմաններում կարողանա դիմանալ սպասվող պայքարին...

Նարեկ  Գալստյան

Նշենք, որ Լևոն Հայրապետյանը հայտնի է ԼՂՀ-ում իրականացրած մի շարք բարեգործական ծրագրերով: Մասնավորապես նրա մեկենասությամբ Արցախում ռազմական ուսումնարան է կառուցվում:

Հիշեցնենք, որ նա հաճախ է դժգոհություն հայտնել Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականության մասին՝ նաև նշելով, թե  «Սերժ Սարգսյանը լավագույնն է վատագույնների մեջ»:

 Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանի ձերբակալման փաստին արձագանքել է նրա եղբայրը՝ Վլադիմիր Հայրապետյանը և գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին