Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։ Ես նրա հետ շփվել եմ Երևանում՝ կալանավորումից մի քանի օր առաջ։ Նրա արյան ճնշումը բարձր էր, ու դժվարությամբ էր խոսում»,- այս մասին ասել է հայտնի ջազմեն Լևոն Մալխասյանը։ Նա դիմել է ռուսական իշխանություններին՝ կոչ անելով փոխել խափանման միջոցը՝ սահմանել տնային կալանք կամ ստորագրություն՝ երկրից չբացակայելու վերաբերյալ։
«Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է և «Մատրոսսկայա տիշինա»-ն կարող է դառնալ նրա վերջին հանգրվանը: ՌԴ իրավապահները պարտավոր են մտածել այդ մասին»,- ավելացրել է Լևոն Մալխասյանը։
Artsakh Today մամուլի կենտրոն
Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանի առողջական խնդիրների մասին խոսել էր նաև գենրալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը: