▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Հարությունյան, Հայկոյին իրենից մեծերին պատասխանել սովորեցրու

Լևոն Հարությունյանին հարգում եմ: Ու պատճառնեևրից մեկն էլ երևի այն է, որ տարիքով ավելի մեծ է, հասուն ու հավասարակշռված: Նա այսօր նույնպես պատասխանել է Միքայել Պողոսյանին՝ “Սուպեր մամա” ֆիլմի վերաբերյալ, ինչպես և սպասվում էր, բայց եթե համեմատենք նրա ու Հայկ Մարությանի պատասխանները , ապա սար ու ձորի տարբերություններ կտեսնենք:
Նախ Լևոնի խոսքում առաջին հերթին զգացվում է տարրական հարգանք Միքայել Պողոսյանի, որպես արվեստագետի, նկատմամբ: Նա չի անձնավորում իր խոսքը, որակավորումներ չի տալիս նրան, այլ գոնե խոսում է Միքայել Պողոսյանի նկարած ֆիլների մասին, կարծիք հայտնում, ինչի իրավունքը, բնականաբար, ունի:
Հայկոյի պատասխանը կարդալը տհաճ էր: Ինչպես ասում են, Հայկոն մի պահ շատ էր խորացել, նույնիսկ խոսել էր այն մասին, թե որքանով է մտավորական Միքայել Պողոսյանը, դժվար պահին ժողովրդի կողքին կանգնած չ եղել և այլն: Ամոթ է, իսկապեա ամոթ: Նախ երբ Միքայել Պողոսյանը ֆիլմեր էր նկարում այն տարիներին, երբ դա բավական դժվար ու բարդ իրականանալի բան էր, Հայկոն դեռ երևի դպրոցում էր սովորում: Երկրորդ, ի՞նչ է արել Հայկոն, որ այսօր իրեն իրավունք է վերապահում գնահատական տալ Միքայել Պողոսյանին, ասելով, որ նա միայնակ է թողնում ժողովրդին ամենածանր պահերին: Ո՞ր դժվար ու ամենածանր պահին է կանգած եղել ժողովրդի կողքին Հայկոն կամ ինչո՞վ է կանգնած եղել, “Սուպեր Մամայո՞վ”:

Հուշեք, եթե ունեք այս հարցի պատասխանը:
Համեմատեք ուղղակի Լևոնի ու Հայկոյի պատասխաները և շատ բան կտեսնեք: Երևի իրոք երիատասարդ տարիքը ու անփորձությոյնը դեռ իր բացը զգացնել է տալիս: Էլ չեմ խոսում այն մասին, որ իր հայտնիությամբ Հայկոն, ի տարբերություն Միքայել Պողոսյանի, պարտական է ոչ թե իր դերասանական տաղանդին, այլ զուտ հեռուսատէկրանին ու “Կարգին Հաղորդում” հումորային հաղոդմանը: Ու սա որևէ մեկը չի կարող վիճարկել:
Այնպես որ ՝ Լևոն Հարությունյան, հարգելով քեզ, կոչ եմ անում ու խնդրում. Հայկոյին իրենից մեծերին պատասխանել սովորեցրու:

 

Գոռ Հովակիմյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին