Համաշխարհային շախմատային օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր, գրոսմայստեր Լևոն Արոնյանը եւ Անիտա Այվազյանը ամուսնացել են։ Օրերս Երևանում տեղի է ունեցել զույգի ամուսնության արարողությունը։ Լևոն Արոնյանը եւ Անիտա Այվազյանը իրենց հարաբերությունները գրանցել են Քաղաքացիական ակտերի գրանցման կենտրոնում։
Նշենք, որ Լևոնն ու Անիտան դուստր ունեն՝ Զաբելը։