▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Արոնյանի 5-րդ ոչ-ոքին. Ալյոխինի հուշամրցաշար

Սանկտ Պետերբուրգում ավարտին է մոտենում Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարը: Այսօր կայացան նախավերջին՝ 8-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը 5-րդ ոչ-ոքին խաղաց, այս անգամ ֆրանսիացի Լորեն Ֆրեսիենի հետ և վաստակած 4.5 միավորով շարունակում է կիսել 2-րդ տեղը:

Այսօր պարտություն կրեց երկու առաջատարներից մեկը՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավը, իսկ Բորիս Գելֆանդը դժվարությամբ ոչ-ոքի խաղաց Վլադիմիր Կրամնիկի հետ և ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: 8-րդ տուրի պարտիաներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

Լորեն Ֆրեսիեն (Ֆրանսիա) – Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5-0.5

Վիշավանաթհան Անանդ (Հնդկաստան) – Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)` 0.5-0.5

Լիրեն Դին (Չինաստան) – Մայքլ Ադմաս (Անգլիա)` 0.5-0.5

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) – Բրիս Գելֆանդ (Իսրայել)` 0.5-0.5

Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա) – Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան)` 0-1

Վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

1. Բորիս Գելֆանդ՝ 5 մ.

2. Լևոն Արոնյան՝ 4,5 մ.

3. Մայքլ Ադմաս՝ 4,5 մ.

4. Վիշվանաթհան Անանդ՝ 4,5 մ.

5. Մաքսիմ Վաշիե-Լագրավ՝ 4,5 մ.

6. Վլադիմիր Կրամնիկ՝ 4 մ.

7. Լորեն Ֆրեսիեն՝ 4 մ.

8. Նիկիտա Վիտյուգով՝ 4 մ.

9. Լիրեն Դին՝ 3 մ.

10. Պյոտր Սվիդլեր՝ 2.5 մ.

 

Աղբյուրը`sportarmenia.com

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին