Սենթ Լուիսում շախմատի մրցաշարի փակման արարողության ժամանակ, բոլոր ներկաները ոտքի կանգնեցին եւ ծափերով շնորհավորեցին Հայաստանը ներկայացնող Լեւոն Արոնյանին: Արոնյանը ներկաներին ասաց, որ ցանկանում է դառնալ առաջինը, եւ որ աստիճանաբար, քայլ առ քայլ ձգտում է հասնել դրան:
Նա այս մրցաշարում վաստակեց 37500 դոլար, իսկ ընդհանուր՝ 76.250 դոլար: