▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքի արդյունքով

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարջա քաղաքում այսօր տրվեց շախմատի Գրան Պրիի այս տարվա խաղարկության առաջին փուլի մեկնարկը: 18 մասնակիցները շվեյցարական մրցակարգով անցկացվելիք 9 տուրերի արդյունքներով կորոշեն մրցաշարի հաղթողին:

Լևոն Արոնյանը մեկնարկային տուրում կարճատև պայքարից հետո արդեն 22-րդ քայլին հաշտություն կնքեց սպիտակներով խաղացող Եվգենի Տոմաշևսկու հետ: Ոչ-ոքի արդյունք գրանցվեց նաև Ֆրանցիսկո Վալյեխո- Շահրիյար Մամեդյարով, Ալեքսանդր Ռյազանցև-Պավել Էլյանով, Հոու Յիֆան-Յան Նեպոմնյաշչի, Ալեքսանդր Գրիշչուկ-Ջոն Լյուդվիգ Համեր, Հիկարու Նակամուրա-Դմիտրի Յակովենկո  պարտիաներում:

Մրցաշարային աղյուսակը մեկական միավորով գլխավորեցին Մայքլ Ադամսը, Մաքսիմ Վաշիե-Լագրավն ու Ռիչարդ Ռապորտը, որոնք հաղթեցին համապատասխանաբար Սալեհ Սալեմին, Լի Չաոյին և Դին Լիժենին:

Հիշեցնենք, որ Գրան Պրիի 24 մասնակիցներից յուրաքանչյուրը պարտավոր է մասնակցել 4 մրցաշարերից 3-ին: Այդ մրցաշարերի ընդհանուր արդյունքներով լավագույն ցուցանիշն ունեցող երկու շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի առաջնության հավակնորդների մրցաշարին:

vivaronews.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին