Հունաստանում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցում է Ադրբեջանի ընտրանու հետ:
Մեր ընտրանու առաջատար Լևոն Արոնյանը կարողացավ հաղթել Ադրբեջանի առաջատար Շախրիյար Մամեդյարովին:
Գաբրիել Սարգսյան-Արկադի Նայդիչ պարտիան 45-րդ քայլում ավարտվեց ոչ-ոքիով:
Թեյմուր Ռաջաբով-Սերգեյ Սովսեսյան և Ռաուֆ Մամեդով-Հրանտ Մելքումյան պարտիաները դեռ ընթացքի մեջ են: