Սենթ Լուիս քաղաքում այսօր մեկնարկեց Սինգֆիլդի գավաթը:
Այսօր Լևոն Արոնյանը սպիտակներով խաղաց Յան Նեպոմնյաշչու հետ եւ հաղթեց:
Սինգֆիլդի գավաթում Արոնյանի մրցակիցներն են լինելու աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան) եւ Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան):