Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում իր հարսնացուի` Արիանա Կաոիլիի հետ լուսանկարների շարք է հրապարակել։
Սև ու սպիտակ գունային լուծումներով լուսանկարների թվում, ի թիվս այլոց, շախմատային գեղեցիկ զույգը պատկերված է նաև հայկական տարազով։ Լուսանկարում նշված է զույգի հարսանիքի ամսաթիվը «Շուտով» գրառմամբ։
Արոնյանի հրապարակման ամենագեղեցիկ մասը նրա սիրո յուրօրինակ խոստովանությունն է։ Լուսանկարների մեկնաբանության մեջ նա մեջբերել է Նոր Կտակարանի ամենագեղեցիկ գլուխներից մեկի` Ա Կորնթացիս 13–րդ գլխից մի հատված։ Այս Թուղթը նաև անվանում են «Սիրո գլուխ»։