▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեգենդ է նաև ծանրամարտի «քցում» վարժությունում. «ՉԻ»

 

«Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, սպորտի նախարար Յուրի Վարդանյանը, պարտքով գումարներ է վերցրել մի քանի նախարարներից, և վերջիններս հիմա դեպրեսիայի մեջ են, որովհետև վտանգ կա, որ լեգենդար ծանրորդը չի վերադարձնի գումարները, քանի որ նախարարի պաշտոնում նրա վերանշանակման հավանականությունն այնքան էլ մեծ չէ։

«ՉԻ» - Եթե այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ուրեմն Յուրի Վարդանյանն իսկապես կենդանի լեգենդ է ոչ միայն ծանրամարտի «պոկում» և «հրում», այլև «քցում» վարժությունում։


Չնայած՝ հիմնական մեղավորն, իհարկե, Սերժ Սարգսյանն է, նա պարտավոր էր կառավարության հրաժարականն ընդունելուց առաջ նախարարներին մի երկու ամիս ժամանակ տալ, որպեսզի ով ինչ պարտք ունի՝ հասցնի փակել։
Մյուս կողմից էլ՝ պարտք տվողները նույնպես մեղավոր են։ Լեգենդին պարտքով փող տալը ո՞րն է։ Դա նույնն է, թե Տորք Անգեղի հետ համատեղ բիզնես դնես կամ Սասունցի Դավթի հետ բլոտ խաղաս։ Լեգենդով կարելի է միայն հիանալ, հետը նկարվել, և վերջ»,–գրում է թերթը։

 


Առավել մանրամասն` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին