Հայտնի էպատաժային երգչուհի Լեդի Գագան հոդերի լուրջ հիվանդություն ունի, ինչի պատճառով նա դեռ երկար ժամանակ չի կարող բեմում ելույթ ունենալ: Այս մասին երգչուհին գրել է Twitter-ի իր էջում: «Ամիսներ շարունակ ես թաքցրել եմ վնասվածքներս ու ցավերս, որ իմ կոլեկտիվն այդ մասին չիմանա. Ես աղոթել եմ, որպեսզի ապաքինվեմ, բայց երեկվա ելույթիցս հետո ես այլևս չեմ կարողանում քայլել»,- գրել է երգչւոհին: Բժիշկներն ախտորոշել են հոդերի բորբոքում, որը կարող է չափազանց մեծ լարվածության, ճնշման ու վնասվածքների հետևանք լինել: «Հույս ունեմ շուտափույթ ապաքինվել ու վերադառնալ երկրպագուներիս մոտ»,- ավելացրել է Լեդի Գագան: «Իտառ-Տասս»-ի փոխանցմամբ` երգչուհին հիվանդության պատճառով ստիպված է եղել հետաձգել 4 համերգ:
Լեդի Գագան հիվանդ է և չի կարող բեմ դուրս գալ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet